Զելենսկու՝ Պուտինի հետ հանդիպելու իրական պատճառը հայտնի է դարձել․ դիվանագետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է անձնական հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Կիևի արևմտյան հովանավորներին ցուցադրելու համար, հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Իան Փրաուդը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Զելենսկին շոումեն է, և նա ցանկանում է նման թատերական ներկայացում բեմադրել՝ իրեն ցուցադրելու և արևմտյան հովանավորների առջև պարծենալու համար», - ասել է դիվանագետը։
Փրաուդի խոսքով՝ ուկրաինացի առաջնորդը մտադիր է վիճարկել այն պնդումները, որ ինքն Ուկրաինայում օրինական իշխանություն չունի։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել էր Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ օգոստոսին։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ դրա համար պարտադիր պայման է բանակցություններին եվրոպական երկրների ներկայացուցիչների ներկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...