Իսրայելի հետ աշխատող ընկերությունների նավերը կենթարկվեն հարձակման․ «Անսար Ալլահ»
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հուսիթները մտադիր են հարվածներ հասցնել Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող բոլոր ընկերությունների նավերին: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի մամուլի խոսնակ Յահյա Սարիան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Եմենի զինված ուժերն որոշել են ակտիվացնել իրենց ռազմական գործողությունները՝ պաղեստինցիներին աջակցելու համար։ Կսկսենք թշնամու դեմ ծովային շրջափակման չորրորդ փուլն, որը ներառում է Իսրայելի նավահանգիստներում գործող ցանկացած ընկերության նավերի թիրախավորումը՝ անկախ նրանց ազգությունից», - ասել է Սարիան։
«Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակը կոչ է արել նավագնացության ընկերություններին «դադարեցնել համագործակցությունը իսրայելական նավահանգիստների հետ»՝ զգուշացնելով, որ «հակառակ դեպքում նրանց նավերն, անկախ իրենց նպատակակետից, կենթարկվեն հարձակման հրթիռների և անօդաչու թռչող սարքերի շառավղով»։
Նրա խոսքով՝ այն երկրներն, որոնք ցանկանում են խուսափել իրավիճակի սրումից, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...