Քաղաքականություն

Իրանը կանխել է 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը

Ofelya 20 դիտում
Իրանը կանխել է 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը

Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների մահափորձերը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության՝ Իրան-Իսրայել հակամարտությունից հետո տարածած հայտարարության մեջ:


«Մեզ հաջողվեց բացահայտել և չեզոքացնել Իսրայելի կողմից մշակված ահաբեկչական ծրագրերն, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելուն, ինչպես նաև պատերազմից առաջ  ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը,  հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը», - նշվում է փաստաթղթում։


Իրանի հետախուզական պաշտոնյաները  կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան՝ Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ։


«Մեզ հաջողվեց պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրն, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք», - նշում է գերատեսչությունը։ 


Հետախուզական գործակալության հայտարարության մեջ ասվում է՝ Իսրայելի «Մոսսադ» հետախուզական ծառայությունն, իրանցի այլախոհների հետ համատեղ, պլանավորել էր զանգվածային անկարգություններ կազմակերպել Թեհրանում Իսրայելի կողմից Էվին բանտին հասցված հարվածից հետո։


Հավելենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում սկսեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Քաթարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250