Գյումրիի համայնքապետը՝ շատրվաններից «Դոլյա Վորովսկայա» երգի հնչելու մասին
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է Հրապարակի երգող շատրվաններից Վարդավառի օրը «Դոլյա Վորովսկայա» երգի հնչելուն։
«Բայց ինձ ինչի են ուղղում, ես զարմանում եմ՝ քաղաքապետն ինչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ։ Ես, մշտական անցնում եմ, տեսնում եմ էդ հատվածը։ Ես քաղաքը միշտ ոտքով եմ պտտվում, գիշեր-ցերեկ դասական էնքան հաճելի երաժշտություն է դրված։ Հավանական է, գիտեին, որ իմ 100-րդ օրն է, ես պետք է ասուլիս տամ, իրիկունը ման եմ եկել, չեմ լսել նման բան։ Պատկերացրեք՝ դիտավորյալ արեցին, հիմա խակեռները ինչ ասես կարան անեն, կարող են ադրբեջանական երաժշտություն էլ դնել։ Հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ կարող են անել։
Բան ու գործ չունեն, ընկել են սենց բաների հետևից։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Դոլյա Վորովսկայա», չգիտեմ ինչ։ Էդ դարերն անցել են, քաղաքապետը դրա հետ կապ չունի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...