Արաղչին Իսրայելին սպառնացել է կոշտ պատասխանով՝ նոր ռազմական գործողությունների դեպքում
Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկնեն Իրանի դեմ ուղղված ագրեսիան, Թեհրանը կպատասխանի այնպես, որ իր արձագանքի հետևանքները անհնար կլինի թաքցնել: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել ԱՄՆ-Իսրայել վերջին ագրեսիայի ժամանակ՝ թե՛ մեզ համար, թե՛ մեր թշնամիների համար, այդ թվում՝ հասցված հարվածների մասշտաբները, որոնց տեղեկատվությունը դեռևս գրաքննության տակ է։ Եթե ագրեսիան կրկնվի, մենք չենք տատանվի պատասխանել ավելի վճռական ձևով, և այնպես, որ ԱՆՀՆԱՐ լինի թաքցնել հետևանքները», - գրել է Արաղչին:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...