Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում ևս 5 կազմակերպության (մոտ 18 հեկտար) ծաղիկներ կարող են արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ արդեն 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։
Հավելենք՝ Ռուսաստանն արգելել էր Հայաստանից ծաղիկների արտահանումն իրենց երկիր, քանի որ ռուսական կողմը պնդում էր՝ Հայաստանից վարակված ծաղիկներ են մտնում իրենց շուկա։ Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայ արտահանողները համագործակցում են Ռուսաստանում գրանցված ֆեյք ընկերությունների հետ, ինչի հետևանքով ծաղիկներն իրացվում են առանց հարկային վճարումների։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...