ՆԱՏՕ-ի գլխավոր մտավախությունը Ռուսաստանն է. Լեհաստանի վարչապետ
Հյուսիսատլանտյան դաշինքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Եվրոպայի հետ առճակատման մտնել մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատար Ալեքսիս Գրինկևիչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
«Գեներալ Ալեքսիս Գրինկևիչը ինձ հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Եվրոպայի, և, հետևաբար, մեզ հետ առճակատման արդեն 2027 թվականին», - ասել է Տուսկը։
Միաժամանակ, Լեհաստանի վարչապետն որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին՝ ՌԴ-ն, երբ պատրաստվում է զինված հակամարտության եվրոպական երկրների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...