Քենեդիի անվան օպերային թատրոնը կվերանվանվի Թրամփի կնոջ անունով
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն առաջարկում են Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի մի մասը վերանվանել առաջին տիկին Մելանյա Թրամփի պատվին: Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Մայք Սիմփսոնը X սոցիալական ցանցում։
«Քենեդի կենտրոնի օպերային թատրոնը Մելանյա Թրամփի անունով կոչելը հրաշալի միջոց է ճանաչելու առաջին տիկնոջ սերն արվեստի նկատմամբ», - գրել է Սիմփսոնը։
Հավելենք՝ Ջոն Ֆ. Քենեդիի անվան օպերային թատրոնը Վաշինգտոնի հայտնի Քենեդի կենտրոնի մի մասն է, որը բացվել է 1971 թվականին՝ ի հիշատակ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի: Թատրոնը կարողանում է հյուրընկալել մոտ 2200 հանդիսատես:
Նշենք նաև, որ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն նշանակեց Քենեդիի կենտրոնի խորհրդի նախագահ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...