Թրամփը տարածել է Ադրբեջանի նախագահի ելույթը
Դոնալդ Թրամփը տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշայի (Շուշի) III գլոբալ մեդիա ֆորումում ունեցած ելույթի հրապարակումը։ ԱՄՆ առաջնորդը հրապարակումը տարածել է Truth Social սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։
Գրառումը պարունակում է տեսանյութ, որը արտացոլում է նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Դոնալդ Թրամփի մասին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը ֆորումում ասել է. «Ես չէի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասացի, որ հաշվի առնելով նրա նվիրվածությունը նույն հիմնարար արժեքներին, ինչ մերն է, այդ թվում՝ ընտանեկան արժեքներին, նրա հաղթանակը նախընտրելի կլիներ Ադրբեջանի ժողովրդի համար։ Նա միակ ԱՄՆ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ նաև պարզ է, որ իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում նա ձգտել է վերջ դնել առկա հակամարտություններին։ Մենք նաև խորապես շնորհակալ ենք նրան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը նպաստելու իր ջանքերի համար։ Չնայած նա զբաղվում էր միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, նա դեռևս ուշադրության կենտրոնում էր պահում Հարավային Կովկասի իրավիճակը։ Իհարկե, նրա հաղթանակը մեզ՝ Ադրբեջանում, ուրախացնում է մի շարք պատճառներով։ Բնականաբար, մենք ուզում ենք, որ նա ավարտի իր աշխատանքը և ամբողջությամբ չորացնի «Վաշինգտոնի ճահիճը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...