
Թրամփն Ուկրաինային ստիպում է բանակցել Ռուսաստանի հետ. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային հասկացրել է, որ պետք է մոռանա Ռուսաստանի Դաշնությանը միացած շրջանները վերադարձնելու փորձերի մասին, ինչի համար էլ Կիևը ստիպված կլինի բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Այս մասին նշվում է The New York Times (NYT) պարբերականի կողմից հրապարակված հոդվածում:
Նրա գնահատմամբ՝ Սպիտակ տանը Թրամփի հետ ունեցած վեճից հետո Վլադիմիր Զելենսկին հասկացել է, որ չպետք է Միացյալ Նահանգներից «լուրջ անվտանգության երաշխիքներ» պահանջի։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի կողմից սահմանված 50-օրյա ժամկետն, որի ընթացքում, ըստ նրա ծրագրի, Մոսկվան և Վաշինգտոնը պետք է համաձայնության գան Ուկրաինայի հարցի կարգավորման հարցում, «արտացոլում է անհամբերությունը, այլ ոչ թե վճռականությունը» և քիչ հավանական է, որ որևէ արդյունքի հանգեցնի։
Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահն ապագայում ստիպված կլինի ընտրություն կատարել. կամ շարունակել ռազմական օգնություն և հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային, կամ դադարեցնել նրան աջակցելը և դուրս գալ հակամարտությունից։
Հոդվածում ասվում է, որ երկրորդ սցենարը «լուրջ սպառնալիք կստեղծի» Կիևի համար։