Բարբարոսներ. Էրդողանը՝ Նեթանյահուի և նրա մարդասպանների ցանցի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները Գազայի հատվածում գերազանցել են Հիտլերի հանցագործությունները: Թուրքիայի առաջնորդն այս մասին ասել է X-ի իր էջում:
«Նեթանյահուն և նրա մարդասպանների ցանցը արդեն գերազանցել են Հիտլերին բարբարոսությամբ։ Նույնիսկ Հոլոքոստի ժամանակ Եվրոպայում չեն եղել այնպիսի անմարդկային դրսևորումներ, ինչպիսին Գազայում էր», - ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի առաջնորդը նաև կոչ է արել միջազգային հանրությանը չհանդուրժել դաժանությունը և արձագանքել պաղեստինցիների զանգվածային մահվան դեպքերին։
Հավելենք՝ ավելի վաղ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչներ սովամահության վտանգի տակ են շարունակվող շրջափակման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...