
Ռոմանոս Պետրոսյանը չի երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը, որ ուղղությամբ կգնա

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը, որ ուղղությամբ կգնա, միաժամանակ երաշխավորել է, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից, որոնք տեսանելի են լինելու ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ, այդ թվում՝ հարգելով տնտեսվարողի շահերը, եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։
«Բայց սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան: Որևէ մեքենայություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշում իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ և դրա համար հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»,-ասել է Պետրոսյանը։