Արևածագի ձորում մեքենան գետն էր ընկել. ՆԳՆ
Հուլիսի 20-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ։
Փրկարարներն արգելափակված ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել երկու քաղաքացու, այնուհետև քարշակման միջոցով՝ նաև ավտոմեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՆԳՆ-ն՝ հանգստյան գոտում կորած երեխայի որոնողական աշխատանքների մասին
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը որոնող...
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Ուժգին երկրաշարժ` Ռուսաստանում
Պետրոպավլովսկ-Կամչատկայից 175 կմ հեռավորության վրա գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստան...