Զանգվածային խուզարկություններ Ֆրանսիայում․ Մարին Լը Պենից առգրավվել են կարևոր փաստաթղթեր
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ կուսակցության բյուրոյում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են փաստաթղթեր և ֆինանսական հաշվետվություններ։ Այս մասին հայտնում է Forbes.ru-ն։
«Այս արշավանքը նոր հարված էր «Ազգային միավորմանը» այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը դատապարտվեց ԵՄ-ի միջոցների յուրացման համար և հինգ տարի ժամկետով արգելք ստացավ ընտրություններին մասնակցելու համար: Չնայած այն հանգամանքին, որ «Ազգային միավորումը» դարձել Է Ֆրանսիայի ամենամեծ խորհրդարանական կուսակցությունը, շատերի համար այն շարունակում է մնալ թունավոր՝ իր անցյալի և ռասիզմի հետ ասոցիացիաների պատճառով: Մարին Լը Պենը հույս ունի հասնել արդեն իսկ հրապարակված դատավճռի չեղարկմանը, որպեսզի մասնակցի 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին»,- նշվում է հոդվածում։
«Ազգային միավորում» կուսակցության ղեկավարի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են կուսակցության բոլոր էլեկտրոնային նամակները, փաստաթղթերը և հաշվապահական փաստաթղթերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...