Քաղաքականություն

Սրանք քաղցած կոկորդիլոսներ են․ Զախարովան՝ «Կամավորների կոալիցիայի» մասին

Ofelya
Սրանք քաղցած կոկորդիլոսներ են․ Զախարովան՝  «Կամավորների կոալիցիայի» մասին

Այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» մասնակիցները նման են զոմբիների, նրանք վտանգավոր են, քանի որ անհագ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta.ru-ն։


«Պարզապես մտածեք այդ մասին՝ «Կամավորների կոալիցիա»։ Առողջ մարդը, ով արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններ անելու կարիք չունի, ինքն իրեն հարցեր է տալիս. ի՞նչ է սա։ Ո՞վ է սա։ Սրանք քաղցած կոկորդիլոսներ են։  Նրանք ինչ-որ բան են ուզում, բայց չեն կարողանում ձևակերպել, թե ինչ։ Սակայն ակնհայտ է, որ նրանք վտանգավոր են, քանի որ անհագ են», - ասել է դիվանագետը։


Զախարովան հիշեցրել է, որ նախկինում արևմտյան երկրները իրենց միավորումների համար անուններ էին ընտրում՝ հիմնվելով «միֆոլոգեմների, կրոնական հայացքների կամ պատմական ավանդույթների» վրա։ Սակայն, այժմ, նրա կարծիքով, սա «լիակատար անհեթեթություն» է թվում։


Հավելենք՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ձևավորվել է «Կամավորների կոալիցիա»-ն, որին միացել են մի շարք երկրներ։ Կոալիցիայի կենտրոնական մասը անվտանգության ուժերն են, որոնք կազմված կլինեն արևմտյան զինվորներից և ի վերջո կտեղակայվեն Ուկրաինայի տարածքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250