Ռուսաստանը կոչ է անում դատապարտել Կիևի վայրագությունները․ Զախարովա
Ռուսաստանը կոչ է անում միջազգային հանրության վճռականորեն դատապարտել Կիևի կողմից Կուրսկում և Ռիլսկում իրականացված ահաբեկչական հարձակումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մեր երկրի խաղաղ բնակչության դեմ այս անողոք ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև բոլոր վիրավորներին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրության ողջամիտ լինել, և տեսնել Կիևի ռեժիմի կողմից կատարված վայրագությունների իրական պատկերը՝ չնայած Արևմուտք կողմից իրականացվող գրաքննությանը, վճռականորեն դատապարտել այս արյունալի վայրագությունները», - նշել է դիվանագետը։
Հավելենք՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 86 անօդաչու թռչող սարք։ Կուրսկի լողափում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է երեք և վիրավորվել յոթ մարդ։ Ռիլսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է նաև երկու մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...