Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դարձել է սպառնալիք Մերձավոր Արևելքի անվտանգության համար․ Արաղչի
Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ինչպես նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Արաղչին ընդգծել է, որ «սիոնիստական և ամերիկյան ռեժիմների ռազմական ագրեսիան, որը հստակորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմը, դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Արևմտյան Ասիայի անվտանգության և կայունության համար»։
Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ սրացումից ինը օր անց՝ հարվածելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներով հարձակվեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադար հաստատելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...