Մակրոնի կինը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

Մեծ Բրիտանիա ժամանելուն պես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձեռքը մեկնել է իր կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին, երբ նա իջնում էր ինքնաթիռի թեքահարթակից, սակայն նա հրաժարվել է սեղմել ամուսնու ձեռքը: Համապատասխան հեռարձակումը հրապարակել է The Independent թերթը։


«Ֆրանսիայի առաջնորդը առաջինը իջավ, որից հետո անմիջապես ձեռքը տվեց կնոջը օգնելու համար: Տեսանյութի համաձայն՝ այդ ժամանակ բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը (Միդլթոն) նրանց դիմավորել են ինքնաթիռի մոտ»,- գրում է թերթը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում տարածել էր Ֆրանսիայի նախագահի Վիետնամ ժամանման տեսանյութը: Կադրերում երևում է Մակրոնի ուրվագիծը, որը դեռ ինքնաթիռի ներսում է, այդ պահին հայտնվում են նրա կնոջ ձեռքը, որը բարձրացրել էր ամուսնու դեմքին՝ ասես ապտակելով:



Քաղաքականություն