Ազգային ժողովը պատգամավորին ազատությունից զրկելու հարցն է քննարկում
Ազգային ժողովում քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Ըստ գլխավոր դատախազի՝ Սարգսյանը, օգտագործելով իր դիրքն ու դրանով պայմանավորված հեղինակությունը, կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, ոչնչացնել կամ թաքցնել ապացույցներ, փախուստի դիմել ինչպես նաև ազդել պետական օղակում պաշտոններ զբաղեցրած անձանց վրա, այդպես խոչընդոտելով գործի քննությանը։
Ըստ նրա, Սարգսյանի ակտիվ դերակատարությունը նախապատրաստված հանցանքին, թույլ է տալիս նրա նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով. վարույթի շրջանակներում կալանավորվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր թիմակիցների հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...