ԱՄՆ-ը զենք և պաշտպանական ուժեր կուղարկի Ուկրաինա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հավելյալ պաշտպանական զենքեր ուղարկել Ուկրաինա։ Հաղորդում է CNN-ը։
Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ընթրիքից առաջ․ «Մենք պատրաստվում ենք ավելի շատ զենքեր ուղարկել։ Մենք պետք է դա անենք, նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք շատ ծանր հարվածներ են ստանում։ Մենք պետք է ավելի շատ զենք ուղարկենք, գերազանցապես պաշտպանական, քանի որ նրանք շատ-շատ ծանր հարվածներ են ստանում»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցնում է Ուկրաինային զենքի որոշ տեսակների, այդ թվում և հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը։ Որոշումը պայմանավորված էր ռազմական ծախսերի ու օտար երկրներին ամերիկյան աջակցության վերանայմամբ, որը ստորագրել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի դեմ վերջին 3 տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցներն են կիրառվելու
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ վերջին 3 տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները...
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, երկու խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 14-ամյա մ...
Չեխիան կարող է դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիան կարող է դ...
Հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա
Հուսիթները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին։ Ապստամբները պնդում են, որ հարձակում ե...