Sputnik Ադրբեջանի աշխատկիցների խափանման միջոցը չի փոխվել․ նրանք կալանքի տակ կմնան
Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sputnik-ի խմբագրությանը։
«Այսօր Բաքվի դատարանը քննել է մեր գործընկերներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքարկումները ։ Ցավոք, փաստաբանների բողոքները մերժվել են։ Իսկ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ է մնացել։ Մեր ընկերները շարունակում են մնալ կալանքի տակ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ էր հարուցել «Sputnik Ադրբեջանի» դեմ, կատարվել էին մի շարք ձերբակալություններ։
Նմանատիպ հոդվածներ
Տարարժույթի փոխարժեքը՝ հուլիսի 8-ի դրությամբ
Rate.am-ում հուլիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել ...
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
Rate.am-ում հուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.70...
Եղանակն՝ այսօր
Երևանում՝Հուլիս 7 առավոտյան տեղումներ չեն սպասվում:Կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնալու է մինչեւ +26...+28°C(ա...
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երեւանում և 9 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքնե...