Հարձակվել են Բրիտանական նավատորմի վրա․ փոխհրաձգությունը շարունակվում է
Բրիտանական նավատորմը հայտնել է Եմենի ափերի մոտ առևտրային նավի հետ կապված միջադեպի մասին։
Նավը հարձակման է ենթարկվել փոքր նավերի կողմից, որոնք կրակ են բացել փոքր զենքերից և ձեռքի նռնականետերից։
Առևտրային նավի հետ կապված միջադեպը գրանցվել է Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից 51 ծովային մղոն հարավ-արևելք, ասվում է Թագավորական նավատորմի Ծովային առևտրային գործողությունների կենտրոնի հայտարարության մեջ։
UKMTO-ի տվյալներով՝ նավի նավաստիները նույնպես կրակ են բացել ի պատասխան, և բախումը շարունակվում է։ Միջադեպի մանրամասները հետաքննվում են։
Հիշեցնենք՝ 2023 թվականի աշնանը Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի հուսիթ ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը զգուշացրել էր, որ կհարվածի Իսրայելի տարածքին և կխոչընդոտի իր հետ կապված նավերի անցումը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարեցվի։
Նմանատիպ հոդվածներ
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
Rate.am-ում հուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.70...
Տարարժույթի փոխարժեքը՝ հուլիսի 8-ի դրությամբ
Rate.am-ում հուլիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել ...
Եղանակն՝ այսօր
Երևանում՝Հուլիս 7 առավոտյան տեղումներ չեն սպասվում:Կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնալու է մինչեւ +26...+28°C(ա...
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երեւանում և 9 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքնե...