Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կքննարկի «Հըզբոլլահ»-ի զինաթափման հարցը
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը նաև միջնորդ է Լիբանանի և Իսրայելի միջև սահմանային խնդիրների կարգավորման հարցերում, դիվանագիտական առաքելությամբ կժամանի Բեյրութ։
Al Nahar թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ դեսպանը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի շիա «Հըզբոլլահ» շարժման զինաթափման հարցը, որը պետք է նախորդի իսրայելական զորքերի դուրսբերմանը երկրի հարավում գտնվող հինգ օկուպացված տարածքներից։ «Հըզբոլլահը» պատրաստակամություն է հայտնել համագործակցել Լիբանանի իշխանությունների հետ, բայց դեռևս կոնկրետ պարտավորություններ չի ստանձնել զենքը հանձնելու հարցում։
Պարբերականի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը մտադիր է ԱՄՆ-ից «ամուր երաշխիքներ» պահանջել։ Դրանք հիմնականում վերաբերում են Իսրայելի ագրեսիվ գործողությունների դադարեցմանը, որոնք խախտում են 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագիրը և թույլ չեն տալիս վերականգնողական աշխատանքներ սկսել Լիբանանի հարավի տուժած շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...