«Շատ դժգոհ և հիասթափված եմ նրանից»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքն առաջընթաց չի գրանցել Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ն:
«Զրուցելու եմ նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Շատ հիասթափված եմ Պուտինի հետ ունեցած զրույցից։ Դա բավականին երկար զրույց էր, մենք խոսեցինք շատ բաների մասին, այդ թվում՝ Իրանի, ու ինչպես գիտեք, Ուկրաինայի հետ պատերազմի մասին: Չեմ կարծում, որ նա պատրաստ է, չեմ կարծում, որ նա կանգ կառնի, և դա տխուր է։
Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Կիևին։
«Մենք զենք ենք տրամադրում ուկրաինացիներին, աշխատում ենք նրանց հետ և փորձում ենք օգնել նրանց»,- ասել է Թրամփը։
«Գիտեք՝ Բայդենը դատարկել է մեր ամբողջ երկիրը՝ նրանց զենք տալով, մենք պետք է վստահ լինենք, որ ինքներս բավարար չափով այն ունենք»,- նախագահը պարզաբանել է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, Hellfire հրթիռներ և այլ բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մատակարարումները սառեցնելու որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...