Թուրքիան Հայաստանի հետ սահմանային անցակետի վերաբերյալ որոշում ունի
Թուրքիայի ազգայնական «İYİ» ուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով: Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։
«Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»,- նշվել է ներկայացված նախագծում։
Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։
Հիշեցնենք, որ Մեհմեթ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է: Տարիներ անց՝ 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Հայդենբերգ փողոցում գնդակահարել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- գերմանական դատարանում հայտարարել էր Թեհլերյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...