«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանից պարզաբանումներ է խնդրել
«Ռոսպոտրեբնադզորը» պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իրավասու մարմիններին՝ խնդրելով մանրամասն տեղեկատվություն տրամադրել «Коровка из Кореновки» ապրանքանիշով պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մտցման պատճառների վերաբերյալ։ Այս մասին մասին РИА Новости-ին։
«Ռուսաստանում անցկացվող մոնիթորինգի շրջանակում նշված արտադրանքի անվտանգության և որակի պահանջներին, ներառյալ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի դրույթներին չհամապատասխանելու դեպքեր չեն գրանցվել»,- ընդգծել է «Ռոսպոտրեբնադզորը»։
Նրանք հավելել են, որ ակնկալում են, որ հայկական կողմը լաբորատոր հետազոտությունների արդյունքներ և այլ տեղեկություններ կտրամադրի, որոնք կհաստատեն ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու հիմքերը։
Հիշեցնեք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025 թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»):
Նմանատիպ հոդվածներ
Հովհաննիսյանը հայտել է` ինչպես են հանքերն ու շահումով խաղերը օգնել բյուջեի եկամուտների աճին
ՀՀ պետական բյուջեն 2024 թվականին 36,4 միլիարդ դրամ լրացուցիչ մուտքեր է ստացել հանքերից, 10 միլիարդ դրամ` շահումով խաղերի...
Ադրբեջանին մեղադրում են աղտոտված նավթ մատակարարելու մեջ
Երկու ընկերություններ մեղադրել են Ադրբեջանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով մատակարարվող նավթը օրգանական քլորի...
Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ ռուսական գազ է գնել, քան ադրբեջանական
Ադրբեջանից Վրաստան գազի ներմուծումը նվազել է 8%-ով, մինչդեռ Ռուսաստանից մատակարարումները աճել են 26%-ով, հաղորդում են վր...
Ռուսաստանը երկարացրել է բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք...