Հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են
Հուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 17։40-ին։ Եռահարկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և կենցաղային իրեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ` Երևանում
Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցո...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստամբուլի թղթակցի փոխանցմամբ ՝ երկրաշարժը զգացվել է ն...
Հայ ուսանող է սպանվել Վաշինգտոնում․ հայտնի է պատճառը
Էրիկ Տարպինյան-Ջաքիմը՝ Մասաչուսեթսից 21-ամյա համագումարային պրակտիկանտը, զոհվել է երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնի հյուսիս...
ՆԳՆ-ն՝ հանգստյան գոտում կորած երեխայի որոնողական աշխատանքների մասին
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը որոնողական աշխատան...