Հայաստանն այդ քայլով կվնասի իրեն․ Ռուսաստանի ԱԳՆ
Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ դուրս գալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք զգում ենք արևմտյանների կործանարար ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորը ցավով, այս հարավկովկասյան հանրապետությունը այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին և շարունակում է կողմնորոշվել դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի։ Կոնկրետ օրինակ է Երևանի դուրս գալը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից», - ասել է Մասյուկը։
Նա նշել է, որ այս կազմակերպության ներուժը տարածաշրջանում կայունություն ապահովելու համար մեծ է։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...