Արբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ռուսաստանի պահվածքը
Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից։
«Փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին է ներկայացվել ադրբեջանական կողմի բողոքը՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունները խաթարող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի հետ։ Ռուսաստանի իրավապահ մարմինների ուշադրությունը կրկին հրավիրվել է հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիներով բնակեցված տների վրա կատարված խուզարկությունների ժամանակ մեր երկու հայրենակիցների մահվան և ինչպես նաև այդ խուզարկությունների ժամանակ մեր երկրի քաղաքացիներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու անօրինական գործողությունների վերաբերյալ։ Միջադեպի ռուսական բացատրությունը հակասում է մեր մահացած հայրենակիցների մարմինների վրա բռնության ակնհայտ նշաններին և փորձագիտական եզրակացությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ ռուսական լրատվամիջոցներում խուզարկությունների վերաբերյալ նկատվել են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ, և որ անընդունելի է «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումը ադրբեջանցիների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...