Ցանկացած ագրեսիվ հարձակում կստանա «ամենախիստ» պատասխանը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի դեմ տասնամյակներ շարունակ մղվում է մշտական հիբրիդային պատերազմ, և բելառուսական բանակը ի վիճակի է ամենակոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսիվ հարձակման։ Այս մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը։
«Մեր դեմ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մղվում է մշտական հիբրիդային պատերազմ, և այն միայն թափ կստանա ապագայում։ Մենք ունենք պատասխան և անընդհատ ուսումնասիրում ենք ժամանակակից պատերազմների փորձը, վերլուծում և օգտագործում ենք այն ամենը, ինչը կարող է ամրապնդել մեր և Ռուսաստանի պաշտպանությունը։
Մենք խոսում ենք տեխնիկայի և զենքի մասին և, ոչ պակաս կարևորը, զինվորների և սպաների պրոֆեսիոնալիզմի, համախմբվածության, բարոյական և կամային հատկանիշների մասին։ Մենք պատրաստ ենք ամենախիստ պատասխանը տալ ցանկացած ագրեսիվ հարձակման», - նշել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...