ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում անհամաձայնությունների մասին
Ռուսաստանը տեսնում է որոշակի ուժերի ակտիվ ջանքերը՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները խզելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք տեսնում ենք որոշակի ուժերի ակտիվ ջանքեր՝ Բաքվի հետ մեր հարաբերություններում ճեղք ստեղծելու համար։ Հնչում են ակնարկներ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանման մասին, որի արդյունքում, մասնավորապես, փակվեց Բաքվում գտնվող Ռուսական տունը»,- ասել է դիվանագետը։
Ռուսական կողմը հետևողականորեն Ադրբեջանին է փոխանցում հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու իր սկզբունքային մոտեցումները։
«Այսօր նրանք փորձում են մեզ մեղադրել Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ ճնշում գործադրելով՝ կապված Եկատերինբուրգում վերջերս ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության հետ։ Մեր կողմից մենք հետևողականորեն մեր սկզբունքային մոտեցումը փոխանցում ենք ադրբեջանցի գործընկերներին՝ Բաքվի հետ մեր երկկողմ հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես կհետևի այս գծին», -նշել է Դմիտրի Մասյուկը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի Հոդված...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...