7 տարի այդ հարցը չի լուծվել, առաջիկա 7 տարում չի էլ լուծվի. Թագուհի Թովմասյան
Ես պարբերաբար գրություններ եմ ուղարկում Տարածքային կառավարման նախարարություն և պահանջում մեկ հարցի պատասխան՝ Վարդենիսի 36 գյուղերում, ե՞րբ կլինի տրանսպորտ: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«2019 թվականից ասում են, որ տարվում են աշխատանքներ, կհայտարարվի մրցույթ, կգտնվեն ռեսուրսներ, բայց այդ հարցը այդպես էլ չի լուծվում: Մայրաքաղաքից դուրս մարդիկ են ապրում»,- ասել է պատգամավորը:
Ի պատասխան պատգամավորի հարցին նախարարի տեղակալը Արմեն Սիմոնյան նշել է, որ Գեղարքունիքի մարզում մրցույթներ հայտարարվել են, սակայն հաղթող կազմակերպությունը չի ներկայացրել իր բոլոր հետևանքները:
«Ես արձանագրեցի, որ 7 տարի այդ հարցը չի լուծվել առաջիկա 7 տարում չի էլ լուծվի»,- հավելել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջամտելով հավելել է․
«Ճիշտ է ասում մինչև 2019 թվական չի եղել, նշանակում է մինչև 2029 թվական պետք է չլինի։ Կխնդրեմ գրավոր ներկայացնել, թե երբ է այդ հարցը լուծվելու, ովքեր են մեղավորներն ու պատասխանտուները»,- ասել է ԱԺ նախագահը։
Մանրամասերը՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին նիստը և դուրս եկան դահլիճից
Ազգային Ժողովում քննարկում է Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
ՀԷՑ-ի «խլման» գործընթացը, ինչո՞ւ պետք է հրատապ քննարկենք․ Աննա Գրիգորյան
Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ և Դուք առաջարկում եք 24 ժամյա ռեժիմով այն քննարկել։ Հիմանավորեք, թե ինչո...