ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին
ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում կառավարության ներկայացրած ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող նախագիծը որակեց «անգրագետ»` ուղղելով նախկինում արած իր սխալը։
«Մի հարցազրույցում սխալվել, նշել եմ «կիսագրագետ օրենքի նախագիծ»։ Հիմա սխալս ուղղեմ` լինելով իրավաբան` համարում եմ «անգրագետ օրենքի նախագիծ»։ Չգիտեմ` ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի։ Անգամ պատրաստ եմ հիմնավորել` որ ձևաչափով ցանկանան»,- ասել է Ղազինյանը։
Զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելաոճը ընկերության տնօրենի պաշտոնակատարը նորմալ չի համարում` հավելելով, որ մինչ այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։
«Խնդիրը հենց այստեղ է` ինչո՞ւ չեն այս մարդիկ` մեր իշխանությունները, ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքն ասեմ` վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան։ Պետականացման մասին անգամ մտածելը, պիտի ասեմ` այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,- նշել է նա։
Ստեղծված պարագայում ընկերության հնարավոր քայլերի մասին հարցին ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` քանի որ ընկերության սեփականատերը, անկախ ստեղծված վիճակից, պետականամետ մարդ է, ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։
«Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից»,- հավելել է Ղազինյանը` չբացահայտելով մանրամասներ։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...