Դա կլինի օրակարգի հիմնական թեման․ Թուրքիայի նախագահի աշխատակազմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները: Այս մասին հաղորդում է A haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի երկրում հակաահաբեկչական միջոցառումների ընթացքը և տնտեսությունը:
Նախարարների կաբինետը կգնահատի իրանա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հեռուստաալիքը նշում է, որ օրակարգի հիմնական թեման Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլի անցկացման հեռանկարների քննարկումն է։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...