Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՀՀ վտանգավոր թափոններ արտահանման լուրերի մասին
Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել։ Այս հայտարարությունն հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը։
«Մամուլում տարածված «Ֆրանսիական «Orano» ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։
Ի դեպ, մամուլի տվյալ հրապարակման մեջ նշված է, որ «Orano» ընկերությունը վտանգավոր թափոններ է արտահանում Հայաստան, որը ֆինանսավորում է ՀՀ վարչապետի հետ կապ ունեցող մի հիմնադրամ։
Այս թեմային ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել և լուրը հերքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և ՔՊ մի շարք պատգամավորներ։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Աբբաս Արաղչին զգուշացրել է Թրամփին և Իսրայելին
Իրանի ժողովուրդը գիտի իր արժեքը, գնահատում է իր անկախությունը և երբեք թույլ չի տալիս որևէ մեկին որոշել իր ճակատագիրը։&nb...
Հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները. Պեսկով
Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարու...