ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի մուտքը Հայաստան արգելել են
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր և Դաշնային խորհրդի սենատոր, ինչպես նաև Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչն, ով մասնավոր այցով ժամանել էր Երևան, փաստաթղթերի ստուգումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության ժամանակ կանգնել է փաստի առաջ։ Նա ստիպված է եղել Երևանից վերադառնալ Մոսկվա։
Ֆրանց Ադամովիչն օդանավակայանից զանգահարել է KP-ի թղթակցին ու մանրամասներ պատմել. «Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես եկել էի՝ հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնեցին ինձ կանգնեցնել Աֆղանստանի վետերաններին նվիրված հուշարձանը»,- ասել է նա:
Կլինցևիչի խոսքով՝ ինքը մտադիր չէր հանդիպել որևէ պաշտոնյայի հետ, և իր ձախողված այցը զուտ անձնական էր։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...