Սպիտակ տունը կհրաժարվի նման ծրագրերից
Սպիտակ տունը խորհուրդ է տվել դադարեցնել մոտ երկու տասնյակ ծրագրերի ֆինանսավորումը, որոնք նախատեսված են ռազմական հանցագործությունների հետաքննության և մեղավորներին ամբողջ աշխարհում պատասխանատվության ենթարկելու համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, այս առաջարկը ներկայացվել է ԱՄՆ Ադմինիստրատիվ-բյուջետային կառավարման գրասենյակի կողմից, սակայն դեռևս չի հանդիսանում ծրագրերի դադարեցման վերջնական որոշում, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարող է բողոքարկել այն։
Այնուամենայնիվ, առաջարկը կարող է լարվածություն առաջացնել Ադմինիստրատիվ-բյուջետային կառավարման գրասենյակի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու նրա օգնականների միջև։ Վերջիններս պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ պարզաբանելու, թե որ ծրագրերն են արժանի շարունակության. գրում է լրատվամիջոցը։
Ծրագրերն ընդգրկում են ռազմական հանցագործությունների հետաքննության և փաստաթղթավորման աշխատանքներ Իրաքում, Նեպալում, Շրի Լանկայում, Կոլումբիայում, Բելառուսում, Սուդանում, Հարավային Սուդանում, Աֆղանստանում և Գամբիայում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Ադմինիստրատիվ-բյուջետային կառավարման գրասենյակը չի արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...