Զախարովան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Իրանից Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի միջոցով տարհանվել է մոտ 900 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, իրավիճակի սրման ընթացքում պայմաններ ստեղծելու և Ռուսաստանի քաղաքացիներին՝ Իրանից և Իսրայելից հեռացնելու համար։
Հավելենք՝ Իրանի վրա Իսրայելի հրթիռային հարվածների սկսվելուց հետո այդ երկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը տարհանվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարա անցակետի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...