Քաղաքականություն

Եթե կարող են պաշտպանել մարդ գյուլլելը, սա ի՞նչ է, որ չպաշտպանեն. Ռուբինյան

Vika B. 364 դիտում
Եթե կարող են պաշտպանել մարդ գյուլլելը, սա ի՞նչ է, որ չպաշտպանեն. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի էջում գրել է.


«Դատախազությունը հայտնեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը:


Վտահ եմ, որ, չնայած այն փաստին, որ Աջապահյանը ռազմական հեղաշրջում կատարելու կոչը արել է հրապարակայնորեն և ուղիղ, երեք նախկին կեղծ նախագահների թիմերը, կեղծ կաթողիկոսը, կեղծ լրագրողներն ու տարատեսակ իրական ազդեցության գործակալներն ասելու են, որ գործ ունենք իշխանական բռնաճնշումների ու դիկտատուրայի հետ: Եթե սրանք բոլորը կարողանում են դեմքի լուրջ արտահայտությամբ պաշտպանել մարդ գյուլլելն ու ավտոբուս վառելը, սա ի՞նչ է, որ չպաշտպանեն:


Կտրիճ Ներսիսյանն իր ենթակաների միջոցով շարունակում է խայտառակել բոլորիս: Նա պիտի հեռանա»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից