Բագրատ Սրբազանին կալանավորեցին

4 ժամ շարունակ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, քննում էր Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի միջնորդությունը։


Դատարանը րոպեներ առաջ հրապարակեց վճիռը․ դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց բավարարել Բագրատ Սրբազանին կալանքի տանելու միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով կալանք։ Այդ որոշումը Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմը բողոքարկելու է։


Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանին Քննչական կոմիտեն «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու» մեղադրանք է առաջադրել, նրան և Սբազան պայքարի մի շարք մասնակիցների, ինչպես նաև քաղաքական գործիչների ու հոգևորականների ձերբակալել են, կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարաններ, շատերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է խափանման նշված միջոցը։


Ձերբակալվածներն ու կալանավորվածներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, իրավապաշտպանները, փաստաբանները շեշտում են՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։



Քաղաքականություն