Բագրատ Սրբազանի փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդության հիմնավորման մեջ նշվել է՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Թեև խտրական և անարդար իրավիճակում ենք գտնվում, քանի որ ՔԿ-ն և Civic-ը պարբերաբար քրեական վարույթից տարբեր նյութեր են հրապարակում, իսկ մեզ արգելված է որևէ բան ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով, այնուամենայնիվ, կալանավորման միջնորդության մեջ նշված էր մի ուշագրավ ձևակերպում, որ Սրբազանը պետք է կալանավորվի, որովհետև ունի ընդդիմադիր հայացքներ և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած անձ, ով ունի ընդդիմադիր հայացքներ, կարող է ենթարկվել կալանավորման։ Այս եղանակով վախի մթնոլորտ են ստեղծում՝ ցույց տալով, թե ընդվզելու կամ դժգոհություն արտահայտելու դեպքում մարդը կհայտնվի քրեակատարողական հիմնարկում», - ընդգծել է Սերգեյ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...