Դանիելյանը՝ Սրբազանի ագենտ լինելու և երեխա ունենալու լուրերի մասին
Ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է, հնարավոր է նաև տեսաձայնագրությունը լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Արհեստական ինտելեկտով գաղտնիք չէ, հնարավոր է նման ձայնագրություն անել: Բագրատ Սրբազանին երկար տարիներ ճանաչում եմ, երբեք նա նման բառապաշարով հանդես չի գալիս: Բոլոր այն մարդիկ, ովքեր շփվել են Սրբազանի հետ, միաբերան ասում են, որ այդ մարդը նման բառապաշարով հանդես չի գալիս: Այս մարդիկ ստեր, հերյուրանքներ են տարածում, նախ սկսվեց նրանից, որ Սրբազան Հայրը ունի երկու երեխա, բանակից ազատել է իր երեխային, հետո Կրեմլից գումարներ է եկել, հետո ասեցին, թե ինչ-որ երկրների ագենտ է»,- պարզաբանել է Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն փաստաթղթով հերքել է բոլոր նման տեղեկություններն ու լուրերը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել․ Իսրայելում հայտարարվել է տագնապ
Իրանը 27 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իսրայելի բանակը։Հարձակման թի...