Սամվել Կարապետյանի պաշտպանը հետ է վերցրել վերաքննիչ բողոքը
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի հայտարարություն է տարածել.
«Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում , նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին:
Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։
Հայտնում եմ նաև այն փաստը, որ Ս. Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչա...
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ. Պեսկովը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ...
Մանրամասներ` Փաշինյանի և էրդողանի հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՀՀ հավատարմությո...
Դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալների գործողությունները հաստատող իրեր. ՔԿ
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու հա...