Պեսկովը բացատրել է` ինչու ՌԴ-ն չի համաձայնվում Ուկրաինայի հետ հրադադարին
Արևմտյան երկրները չեն պատրաստվում դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը հրադադարի դեպքում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը չի համաձայնվում անվերապահ հրադադարի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ հրադադարը ենթադրում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, ինչը անհնար է ուկրաինական բանակի ռազմական ներուժի կուտակման համատեքստում՝ ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական զենքի մատակարարումների շնորհիվ։
«Սա է խնդիրը», - Sky News-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Մոսկվան մտադրություն չունի կորցնել Կիևի նկատմամբ իր ռազմավարական առավելությունը՝ համաձայնվելով ժամանակավոր հրադադարի։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եթե ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվի, Ռուսաստանը այն չի օգտագործի իր օգտին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իրանն ապագայում նույնպես չի ձգտի դրան. ԱԳ փոխնախարար
Իրանի պաշտոնյաները ոչ մի շփում չեն ունեցել Սպիտակ տան հետ և որևէ հաղորդագրություն չեն ուղարկել: Այս մասին հայտարարել է Ի...