Փաշինյանը՝ Կաթողիկոսի՝ զավակ ունենալու իր հայտարարությունների մասին
Ես Հայ Առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել և չէի կարող, պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցի-իշխանություն լարված հարաբերություններին:
Նրա խոսքով՝ իր խնդիրը` որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքների և հոգևոր պայմանների:
«Տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերին առանձնապես չէի անդրադառնում, բայց դա չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար, լկտի հարձակումները համարժեք պատասխաններ կստանան»,-ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով իր պնդմանը, թե Կաթողիկոսը զավակ ունի՝ նշել է. «Եթե ես խոսում եմ, ես ունեմ ապացույցներ, դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում: Առաջարկել էի, եթե իրենք որևիցե ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ, և այդ ապացույցները կներկայացվեն, կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ Առաքելական եկեղեցու կանոնների վրա»:
Հարցին՝ արդյոք այս իրավիճակը կարող է բերել երկրի ներսում բախումների՝ վարչապետն արձագանքել է. «Անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունները, մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և դա իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել գործողությունների վրա հիմնված քայլերի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Միակ բանը, որ սպասում եմ Իրանի լիակատար կապիտուլյացիան է. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի լիակատար կապիտուլյացիա։ Այս մասին հայտնել է Fox News-ը:«Որևէ ցանկութ...