Իսրայելը հարվածել է Թեհրանի ռազմական արտադրական օբյեկտներին
Իսրայելի ավելի քան 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող գործարանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերը։
Նշվում է, որ Իրանի միջուկային զենքի ծրագրին վնաս հասցնելու ջանքերի շրջանակներում հարձակման է ենթարկվել Թեհրանի ցենտրիֆուգների արտադրության օբյեկտը։ Ցենտրիֆուգների արտադրությունը կօգնի Իրանին ընդլայնել ուրանի հարստացման մասշտաբները և տեմպը՝ միջուկային զենք մշակելու նպատակով։
Իրանը հարստացնում է միջուկային զենքի մշակման համար նախատեսված ուրան։ Քաղաքացիական օգտագործման համար միջուկային մշակումը չի պահանջում հարստացում այս մակարդակներում, ընդգծել է IDF-ն։ Զանգվածային հարձակումները թիրախավորել են մի քանի զենքի արտադրության օբյեկտներ, այդ թվում՝ այն օբյեկտը, որը արտադրում է հումք և բաղադրիչներ՝ մակերես-մակերես հրթիռների հավաքման համար, որոնք Թեհրանը «արձակել և շարունակում է արձակել Իսրայելի պետության ուղղությամբ»։
Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է մի քանի զենքի արտադրության օբյեկտների վրա, այդ թվում՝ մի օբյեկտի վրա, որը հումք է արտադրում «երկիր-երկիր» և «երկիր-օդ» դասի հրթիռների հավաքման համար: Հավելենք, որ Իրանը դեռևս չի մեկնաբանել հարձակումները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը սկսվեց
Սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերութ...
Իսրայելը հարձակվել է ռազմածովային բազայի վրա
Իսրայելը հարձակվել է իրանական Բանդար Աբբաս քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա։ Համացանցում հայտնվել են Ի...
Ամենազանգվածային հարձակումն է իրականացվել Խարկովի ուղղությամբ
Ռուսաստանը հունիսի 7-ի գիշերն անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Խ...
Իրանն այն կիրառել է առաջին անգամ. IRNA
Իրանի զինված ուժերը Իսրայելին պատասխան հարված հասցնելիս սուզանավերի բալիստիկ հրթիռներ են կիրառել: Այս մասին հայտնում է I...