Գագիկ Բեգլարյանը օտարել էր մասնավոր գույքեր. Ազարյան

ՔՊ պատգամավոր Ջուլիետտա Ազարյանը այսօր ԱԺ ամբոնից իր ելույթում նշել է. 


«Խոսում եք դպրոցներից տիկին Գալստյան, մենք սիրով կգրեինք մեր կառավարության ծրագրերում ոչ թե 300 դպրոց այլ՝ 30, բայց դա էլ իր հետևանքը ունի:

Ինչի՞ ենք գրել 300 դպրոց, դա մի բանի հետևանք է, երբ տարիներ շարունակ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 12 վարչական շրաջաներից ոչ մեկը չէր խնայել և այդ շրջաններում օտարել էր մասնավոր գույքեր, մանկապարտեզների տարծքներ՝ անհասկանալի պատճառներով, որոնք դարձել էին մաս-մաս, մեջ-մեջ արած մասնավոր սեփականություններ, ինչ որ մեկի տունն էր դարձել, որտեղ զբաղվում էին բիզնես ձեռնարկատիրությամբ»:


«300 դպրոցը հետևանք է ձեր փայլուն արտաքին քաղաքականություն վարած ԱԳ նախկին նախարարներից մեկի: Օրինակ Դիլիջանում պետական մանկապարտեզը 25 տարով վարձակալելը, որը պետք է ծառայեր որպես բարեգործություն և 120 երեխա տարեկան դուրս էր մնացել մանկապարտեզ հաճախելու իր իրավունքից»,- հավելել է Ազարյանը:

Քաղաքականություն