Ընդդիմությունը թող գնա քաղաքագիտություն պարապի. Ալեն Սիմոյան

«Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է։ Սիմոնյանը նշել է, որ քաղաքագիտության դասեր չի տալու, «ընդդիմադիրները թող գնան, պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։



Սիմոնյանը հավելել է, որ շատ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։


«Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է, 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ՝ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը»,- նշել է ԱԺ նախագահը։


Ալեն Սիմոնյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է ապացուցի, որ մարդասպան ու թալանչի չէ։

Քաղաքականություն