Կտրիճ Ներսիսյանին էնքան էլ հոսանք պետք չի այս պահին. Վահագն Ալեքսանյան
«Կտրիճ Ներսիսյանին և մնացածին հոսանք էնքան էլ պետք չի այս պահին»,- այս մասին այսօր ասել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսնայանի, հոգևորականների պաշտպանության արշավին մինալու առիթով:
«Այն երկորում, որտեղ մարդկանց տներում 5 րոպեն մեկ հոսանք է անջատվում, այդ երկրում՝ առնվազն ՀԷՑ-ի սեփականատերը, պետք է նստած մտածեր, ոնց անի, որ իր մատուցած ծառայության որակը բարձրացնի»,-ասել է Ալեքսանյանը:
Նա հավելել է, որ պարոն Կաարպետյանը ըստ երևույթին որոշել է որոշակի քաղաքական պաշտպանվածություն գտնի քաղաքական կամ կիսաքաղաքկան իր հայտարարություններով, նմանատիպ հայատարարթոյուն է անում այն ժամանակահատվածում, երբ որ ինքը գիտի՝ ինչ հարց է քնարկվում ազգային ժողովում, և՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և՛ թե դժգոհության մակարդակը ուր է հասել:
«Խորհուրդ եմ տալիս ՀԷՑ-ը զբաղվի մեր քաղաքացներին նորմալ հոսանք մատակարարելով»,- խոսքը եզրափակել է Ալեքսանյանը: