Իսրայելն անակնկալ ունի Իրանի համար․ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ։ Այս մասին ամերիկյան Merit Street հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։
«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում Հեզբոլլահի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե հեշտ կթվան», - ասել է Լեյթերը։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր մասերում տեղի ունեցան կապի սարքերի, հիմնականում՝ փեյջերների և ռատիոների բազմաթիվ պայթյուններ։ Հանրապետության իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3,000-ը։
«Հեզբոլլահը» պայթյունների համար մեղադրել էր Իսրայելին։ Իսրայելի պաշտոնյաները հետագայում հաստատել են, որ գործողությունը կազմակերպվել էր երկրի հետախուզական ծառայությունների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...